Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Ալիև. Հայաստանի հետ պատերազմն ավարտված չէ, Ադրբեջանը կշարունակի հզորացնել իր ռազմական ուժը

Ալիև. Հայաստանի հետ պատերազմն ավարտված չէ, Ադրբեջանը կշարունակի հզորացնել իր ռազմական ուժը
27.06.2019 | 23:38

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ պատերազմը դեռ ավարտված չէ, և որ իրենք պետք է ամեն վայրկյան պատրաստ լինեն իրենց «հայրենի հողերն ազատագրելուն», հաղորդում է interfax.az-ը: «Վստահ եմ, որ մի օր այդ օրը կգա»,- ասել է նա: «Մենք ապրում ենք պատերազմի պայմաններում... Առաջնագծային աշխատանքներ են տարվում, զինտեխնիկա է գնվում, բարձրացվում է մարտունակության մակարդակը: Մեր բանակի հզորությունը, մարտունակությունն ու պրոֆեսիոնալիզմը բարձրացվում է»,- հավելել է Ալիևը:

Դիտվել է՝ 390

Մեկնաբանություններ